Առաքում և վճարում
Պատրաստում
Բոլոր իրերը ձեռագործ են և պատրաստվում են պատվերով։ Փոքր և միջին իրերը՝ 3–5 օրում։ Մեծ գորգերի, ուղղանկյուն գորգերի և լվացքի զամբյուղների ժամկետը՝ մինչև 7 օր։
Առաքում
Անվճար վերցնել Նոր Նորքից։ Երևանում՝ Yandex առաքում, առաքման գինը վճարում է գնորդը (առաքիչին կամ փոխանցումով)։ Մարզեր՝ Հայփոստով։
Վճարում
Իրի արժեքը վճարվում է ամբողջությամբ նախօրոք՝ քարտով կամ բանկային փոխանցումով։ Առաքման գումարը կարող եք վճարել առաքիչին ստանալիս կամ փոխանցել քարտով։
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ եք պատրաստել իմ չափով։
Այո։ Գրեք մեզ ցանկալի չափը և գույնը կամ լրացրեք անհատական պատվերի ձևը։ Անհատական պատվեր →
Կարո՞ղ եմ ընտրել գույնը։
Բնական ջուտ կամ գունավոր բամբակյա պարան։ Գունավոր շերտերը՝ առանց հավելավճարի, ամբողջովին բամբակյա իրերը՝ առանձին գնով։
Ինչպե՞ս խնամել ջուտե իրերը։
Մաքրել խոնավ սպունգով կամ փոշեկուլով, չլվանալ լվացքի մեքենայում։
Առաքո՞ւմ եք մարզեր։
Այո՝ Հայփոստով։